Պաշտոնական. Ինյացը հեռացավ «Բանանցից»

Պաշտոնական. Ինյացը հեռացավ «Բանանցից»

Հարձակվող Նենադ Ինյացն ավարտել է իր ելույթները «Բանանցի» կազմում: Երևանցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փոխադարձ համաձայնությամբ խզվել է ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը:

«Բանանցը» շնորհակալություն է հայտնել սերբին կատարած աշխատանքի համար ու հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:

Ինյացը «Բանանցին» միացել էր 2017 թվականի սկզբում: 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 22 հանդիպման և դարձել է 8 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում