Փոխհատուցում, եթե տրանսֆերը խափանվի. «Բարսելոնայի» ու Գրիզմանի հատուկ պայմանը

Փոխհատուցում, եթե տրանսֆերը խափանվի. «Բարսելոնայի» ու Գրիզմանի հատուկ պայմանը

«Բարսելոնան» «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ պայմանավորվել է տեղափոխության շուրջ, որը նախատեսված է առաջիկա ամռանը:

Sport.es-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբի և ֆրանսիացի ֆուտբոլիստի նախնական համաձայնագրում ներառված է հատուկ կետ: Եթե կողմերից մեկի ցանկությամբ գործարքը խափանվի, ապա նա խոշոր փոխհատուցում է վճարելու: Գումարի շուրջ այլ տեղեկություն չի հրապարակվում:

26-ամյա ֆուտբոլիստի` «Ատլետիկոյի» հետ պայմանագրում գրանցված է 100 միլիոն եվրոյի փոխհատուցում, որն ուժի մեջ է մտնելու ամռանը: «Բլաուգրանան» հույս ունի, որ կկարողանա մադրիդյան ակումբի հետ բանակցության շնորհիվ նվազեցնել գումարը: Այնուամենայնիվ, եթե դա նրանց չհաջողվի, կատալոնացիները պատրաստ են վճարել ամբողջ հրաժարագինը:

Ավելի վաղ նույն աղբյուրը տեղեկություն էր տարածել, ըստ որի Արդա Թուրանի հեռանալուց հետո «Բարսելոնան» 7 համարի մարզաշապիկն անհասանելի է թողնելու, որպեսզի այն ստանա Գրիզմանը: Անտուանն այդ համարով է հանդես գալիս «Ատլետիկոյի» ու Ֆրանսիայի հավաքականի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում