Australian Open. Ջոկովիչն ու Ֆեդերերը դուրս եկան չորրորդ շրջան (տեսանյութ)

Australian Open. Ջոկովիչն ու Ֆեդերերը դուրս եկան չորրորդ շրջան (տեսանյութ)

Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առավելության է հասել իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասի նկատմամբ։

2 ժամ 21 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6։2, 6։3, 6։3 հաշվով։ 30-ամյա սերբ թենիսիստը, ով այժմ զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 14-րդ հորիզոնականը, 2 էյս է կատարել, թույլ է տվել 3 կրկնակի սխալ և սեփական մատուցման ժամանակ չի պարտվել ոչ մի գեյմ։ 1/4 եզրափակչի ուղեգրի համար Ջոկովիչը խաղալու է կորեացի Չխյոն Հյոնի հետ, ով պայքարից դուրս է թողել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևին։

Տեսանյութ

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթահարել է ֆրանսիացի Ռիշար Գասկեի արգելքը՝ 6։2, 7։5, 6։4։ Թենիսիստները կորտում 1 ժամ, 59 րոպե են ացկացրել, որոնց ընթացքում Ֆեդերերի ակտիվում գրանցել է 12 էյս, 1 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոյնթ՝ 8 հնարավորից։ Ֆեդերերի հաջորդ մրցակիցը հունգարացի Մարտոն Ֆուչովիչն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում