Սլավիկ Հայրապետյանը Հայաստանի գեղասահքի պատմության լավագույն արդյունքն է գրանցել

Սլավիկ Հայրապետյանը Հայաստանի գեղասահքի պատմության լավագույն արդյունքն է գրանցել

Մոսկվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հունվարի 19-ին տղամարդիկ հանդես եկան կամավոր ծրագրով:

Սլավիկ Հայրապետյանը 127.14 միավորով եզրափակիչ անցած 24 մարզիկների մեջ զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը։ Կարճ և կամավոր ծրագրերի արդյունքում Հայրապետյանը վաստակեց 196.63 միավոր (անձնական ռեկորդ) և զբաղեցրեց 15-րդ տեղը:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ այս արդյունքը լավագույնն է ինչպես Սլավիկի կարիերայում, այնպես էլ Հայաստանի տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ:

Եվրոպայի չեմպիոն դարձավ Իսպանիան ներկայացնող Խավիեր Ֆերնանդեսը (295.55)՝ գերազանցելով Ռուսաստանի ներկայացուցիչներ Դմիտրի Ալիևին (274.06) և Միխայիլ Կոլյադային (258.90):

Հետևեք մեզ նաև Telegram-ում