Ազատ ոճի ըմբիշները սկսել են պատրաստվել մրցաշրջանին

Ազատ ոճի ըմբիշները սկսել են պատրաստվել մրցաշրջանին

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները հունվարի 19-ից համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում՝ նախապատրաստվելով տարվա կարևորագույն մրցաշարերին:

Ազգային թիմին չեն միացել Գեորգի Կետոևը և Լևան Բերիանիձեն: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ նրանք այս պահին իրենց ակումբներում են:

Հավաքի ավարտից հետո ազգային և երիտասարդական թիմերը փետրվարի սկզբին կմասնակցեն միջազգային մրցաշարերի: 2018 թվականից ըմբիշները մրցելու են նոր կանոններով: Ի տարբերություն հունահռոմեական ըմբշամարտի, ազատ ոճում քաշային կարգերը չեն փոխվել, բայց երկուսն ավելացել են՝ 79 կգ և 92 կգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում