«Սևիլյան» խոշոր հաշվով հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

«Սևիլյան» խոշոր հաշվով հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Սևիլյան» արտագնա խաղում խոշոր հաշվով առավելության հասավ «Էսպանյոլի» նկատմամբ։ 

«Կորնելյա Էլ Պրատ» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը 3 անպատասխան գոլ խփեցին․ 15-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանկո Վասկեսը, 34-րդ րոպեին՝ Պաբլո Սարաբիան, իսկ խաղավարտին վերջնական հաշիվը ձևակերպեց Լուիս Մուրիելը։

Այս հաղթանակից հետո «Սևիլյան» ունի 32 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Էսպանյոլը» մնաց 24 միավորով՝ 14-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում