Գատուզո․ Ես «Միլանի» վերջին խնդիրն եմ

Գատուզո․ Ես «Միլանի» վերջին խնդիրն եմ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ ակումբի ղեկավարությունը մտածում է մարզչական փոփոխության մասին։

-Ես պետք է անեմ այն ամենը, ինչն իմ ուժերի սահմաններում է և ձգտեմ հաղթել յուրաքանչյուր խաղում։ Վերջին խնդիրը, որի մասին «Միլանի» ղեկավարությունը պետք է մտածի, Ռինո Գատուզոն է։ Ես այստեղ ինձ զգում եմ, ինչպես տանը և ակումբի նկատմամբ մեծ պատասխանատվություն ունեմ։ Սրանք պարզապես խոսքեր են, իսկապես այդպես է,- Գատուզոյի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն։

Հավելենք՝ իտալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Միլանի» ղեկավարությունը դիտարկում է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի թեկնածությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում