Մարսիալի գոլը հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Մարսիալի գոլը հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Բերնլիի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 54-րդ րոպեին խփեց Անտոնի Մարսիալը։

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի թիմն ունի 53 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, իսկ «Բերնլին» 34 միավորով ութերորդ տեղում է։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով շատ մոտ է «Արսենալ» տեղափոխությանը, չէր ընդգրկվել «կարմիր սատանաների» հայտացուցակում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում