«Ատլետիկոն» չկարողացավ հաղթել «Ժիրոնային» (տեսանյութ)

«Ատլետիկոն» չկարողացավ հաղթել «Ժիրոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալեց «Ժիրոնային». «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

34-րդ րոպեին Դիեգո Սիմեոնեի թիմին առաջ մղեց Անտուան Գրիզմանը՝ եզրափակելով Դիեգո Կոստայի արդյունավետ փոխանցումը։ Պատասխան գոլը հյուրերը խփեցին 73-րդ րոպեին՝ աչքի ընկավ Կրիստաի Պորտուգեսը։

Այս հանդիպումից հետո «Ատլետիկոն» ունի 43 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը, իսկ «Ժիրոնան» 27 միավորով ութերորդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում