Արսեն Վենգեր․ Ամեն ինչ կորոշվի 48 ժամվա ընթացքում

Արսեն Վենգեր․ Ամեն ինչ կորոշվի 48 ժամվա ընթացքում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում կավարտվեն Ալեքսիս Սանչեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության շուրջ բանակցությունները։ Ֆրանսիացի մասնագետն ընդգծել է, որ այս տեղափոխությունը հնարավոր է միայն մեկ դեպքում։

-Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը կկայանա այն դեպքում, եթե «Արսենալ» տեղափոխվի Հենրիխ Մխիթարյանը։ Ամեն կորոշվի առաջիկա 48 ժամվա ընթացքում,- Վենգերի խոսքը փոխանցում է BBC.com-ը։

Նույն աղբյուրը մեջբերել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ գործարքի վերաբերյալ հակիրճ մեկնաբանությունը։

-Կարծում եմ, որ Սանչեսը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն դեռևս պաշտոնապես չեմ կարող հաստատել այդ տեղեկատվությունը,- ասել է պորտուգալացի մասնագետը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում