«Վալենսիան» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

«Վալենսիան» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Վալենսիան» արտագնա խաղում պարտվեց «Լաս Պալմասին»։ «Գրան Կանարիա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։

5-րդ րոպեին Սանտյագո Լորենսոն առաջ մղեց «չղջիկներին», սակայն նախքան ընդմիջում՝ 20-րդ րոպեին, Խոնատան Վիերիան վերականգնեց հավասարությունը։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, «Վալենսիան» մնաց 10 հոգով․ տուգանային հրապարակում ձեռքով խաղալուց հետո մրցավարի հետ վիճելու արդյունքում երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Գաբրիել Պաուլիստան, իսկ Խոնատան Կալյերին անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանայինը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ «Վալենսիան» հանդիպումն ավարտեց 9 հոգով․ 88-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց նաև Ռուբեն Վեզուն։

Այս հաղթանակից հետո «Լաս Պալմասն» ունի 14 միավոր և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» մնաց 40 միավորով՝ երրորդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում