Համաձայնություն «Արսենալի» հետ. Մխիթարյանը բուժզննման համար Լոնդոնում է

Համաձայնություն «Արսենալի» հետ. Մխիթարյանը բուժզննման համար Լոնդոնում է

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դառնալու է «Արսենալի» ֆուտբոլիստ:

BBC-ին տեղեկացնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն ու նրա գործակալը մի քանի օրվա բանակցություններից հետո «զինագործների» հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի բոլոր կետերը: Պայմանագրի մանրամասները դեռ հայտնի չեն:
 
Միաժամանակ skysports.com-ը գրում է, որ Մխիթարյանն արդեն ժամանել է Լոնդոն, որպեսզի բուժզննում անցնի «Արսենալի» համար:
 
Հենրիխը դառնալու է «զինագործների» հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ տրանսֆերների փոխանակման գործարքի մի մասը: Տրանսֆերը կլինի անմիջական և այլ գումարային փոխհատուցումներ չեն լինի:

Մխիթարյանն այս գիշեր Լոնդոնի հյուրանոցներից մեկում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում