Հայտնի են «Ալաշկերտի» մրցակիցները

Հայտնի են «Ալաշկերտի» մրցակիցները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 25-ին «Ալաշկերտը» կմեկնի Բելեկ, որտեղ կանցկացնի առաջին արտասահմանյան հավաքը նոր տարում: 12-օրյա հավաքի ընթացքում ալաշկերտցիները երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ արդեն հայտնի են մրցակիցները: Փետրվարի 1-ին «Ալաշկերտը» կխաղա Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ, իսկ փետրվարի 4-ին կհանդիպի Ղազախստանի Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Կիզիլ-Ժար»-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում