«Լոռի» ՖԱ-ն դարպասապահների նոր մարզիչ ունի

«Լոռի» ՖԱ-ն դարպասապահների նոր մարզիչ ունի

«Լոռի» ՖԱ-ն 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել դարպասապահների մարզիչ Ֆելիքս Հակոբյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։

Ֆելիքս Հակոբյանը, որպես դարպասապահ, կարիերայի մեծ մասն անցկացրել է Երևանի «Միկայում»՝ մասնակցելով 126 խաղի: 2007 թվականին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և մասնակցել Մալթայի դեմ ընկերական խաղին: Չորս անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր, մեկ անգամ՝ սուպերգավաթակիր, երկու անգամ՝ Հայաստանի փոխչեմպիոն: 2001, 2006 և 2007 թվականներին ճանաչվել է Հայաստանի ամենահուսալի դարպասապահ: Մարզչական կարիերան սկսել է 2012 թվականին՝ Երևանի «Արարատում», որտեղ աշխատել է մինչև 2017 թվականը:

Հավելենք, որ «Լոռիի» դարպասապահների արդեն նախկին մարզիչ Մայիս Ազիզյանի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: Նա կարիերան շարունակում է Իրանի Առաջին դիվիզիոնի «Շահրդարի Մահշահր» թիմում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում