Հայաստանի առաջնություն․ Հայկ Մարտիրոսյանը հավասարվեց Ռոբերտ Հովհաննիսյանին

Հայաստանի առաջնություն․ Հայկ Մարտիրոսյանը հավասարվեց Ռոբերտ Հովհաննիսյանին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 9-րդ տուրը:

Առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանն այս տուրը բաց էր թողնում: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին երկրորդ և երրորդ հորիզոնականներում գտնվող Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Սևերով հանդես եկող Փաշիկյանը սկզբնախաղում հավասարեցրեց դիրքը և պարտիայի 39-րդ քայլում կողմերը հաշտություն կնքեցին: Զավեն Անդրիասյանը հաղթանակ տոնեց Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Մրցաշարում առաջին հաղթանակը գրանցեց Տիգրան Լ. Պետրոսյանը: Հաղթանակ տոնեց նաև Կարեն Գրիգորյանը, իսկ Շանթ Սարգսյան – Մանուէլ Պետրոսյան պարտիան ավարտվեց հաշտությամբ:

Այս տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը 5-ական միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները։ Վաղը տեղի կունենա մրցաշարի 10-րդ տուրը:

10-րդ տուրի զույգեր.

  • Մարտիրոսյան Հայկ – Սարգսյան Շանթ
  • Հովհաննիսյան Ռոբերտ – Պետրոսյան Մանուէլ
  • Փաշիկյան Արման – Տեր-Սահակյան Սամվել
  • Հարությունյան Տիգրան – Գաբուզյան Հովհաննես
  • Գրիգորյան Կարեն – Պետրոսյան Տիգրան Լ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում