Գեղասահքի ԵԱ. Հայաստանի պարային զույգը զբաղեցրեց 19-րդ տեղը

Գեղասահքի ԵԱ. Հայաստանի պարային զույգը զբաղեցրեց 19-րդ տեղը

Մոսկվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կամավոր ծրագրով հանդես եկան պարային զույգերը:

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենեկալ զույգը վաստակեց 79.53 միավոր (եզրափակիչ մտած 20 զույգերի մեջ 18-րդ հորիզոնական)։ Կարճ և կամավոր ծրագրերի արդյունքում մեր զույգը 131.30 միավորով զբաղեցրեց 19-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոն դարձավ Գաբրիելա Պապադակիս – Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա, 203.16) երկյակը: Երկրորդ տեղում է Եկատերինա Բոբրովա – Դմիտրի Սոլովյով (ՌԴ, 187.13) զույգը, իսկ երրորդում՝ Ալեքսանդրա Ստեպանովա – Իվան Բուկին (ՌԴ, 184.86) զույգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում