«Նապոլին» արտագնա հաղթանակ տոնեց «Ատալանտայի» նկատմամբ (տեսանյութ)

«Նապոլին» արտագնա հաղթանակ տոնեց «Ատալանտայի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Նապոլին» արտագնա հանդիպում անցկացրեց «Ատալանտայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ «Ատլետի Աձուրի» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Դրիս Մերտենսը։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» 54 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին» (20 խաղ) գերազանցելով 4 միավորով։ «Ատալանտան» 30 միավորով 7-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում