Australian Open. Դիմիտրովը պայքարից դուրս թողեց Կիրյոսին, Նադալը դիմադրության հանդիպեց (տեսանյութ)

Australian Open. Դիմիտրովը պայքարից դուրս թողեց Կիրյոսին, Նադալը դիմադրության հանդիպեց (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալն Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում առավելության հասավ արգենտինացի Դիեգո-Սեբաստյան Շվարցմանի նկատմամբ։ 3 ժամ 51 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:3, 6:7 (4:7), 6:3, 6:3 հաշվով։ 31-ամյա իսպանացու ակտիվում գրանցվեց 7 էյս, 4 կրկնակի սխալ, 7 բրեյք-փոյնթ՝ 18 հնարավորից։ Քառորդ եզրափակչում Նադալը խաղալու է խորվաթ Մարին Չիլիչի հետ։ Վերջինս 6:7 (2:7), 6:3, 7:6 (7:0), 7:6 (7:3) հաշվով հաղթել է իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային։

Տեսանյութ

Քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Գրիգոր Դիմիտրովը։ Բուլղարացին 7:6 (7:3), 7:6 (7:4), 4:6, 7:6 (7:4) հաշվով հաղթել է ավտրալացի Նիկ Կիրյոսին։ 3 ժամ 26 րոպե տևած հանդիպման ընթացքում Դիմիտրովի ակտիվում գրանցվել է 16 էյս, 7 կրկնակի սխալ, 2 բրեյք-փոյնթ՝ 9 հնարավորից։ Կիսաեզրափակչի ուղեգրի համար Դիմիտրովը խաղալու է Կայլ Էդմունդի հետ։

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում