Իսպանիայում դարպասապահը 60 մետրից սուպերգոլ է խփել (տեսանյութ)

Իսպանիայում դարպասապահը 60 մետրից սուպերգոլ է խփել (տեսանյութ)

Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում արձանագրվել է մրցաշրջանի լավագույն գոլերից մեկը։ «Լուգոյի» դարպասապահ Խուան Կարլոսը Խիխոնի «Սպորտինգի» հետ շաբաթ օրը կայացած խաղում 60 մետրից գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը։ Ուշագրավ է, որ Խուանը գոլի հեղինակ է դարձել իր 30-ամյակի օրը։

«Շատ ուրախ եմ, բայց անգամ չէի հասկանում՝ ինչպես տոնել գոլը։ Պարզապես ցանկանում էի գնդակը մրցակցի կիսադաշտ ուղարկել, գոլ խփելու մտադրություն չունեի։ Բախտս բերեց, իսկ ամենակարևորը մենք հաղթեցինք»,- ասել է դարպասպաահը։

Հավելենք, որ «Լուգոն» հաղթել է 3։1 հաշվով։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում