Պաշտոնական. Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ», Սանչեսը` «Մանչեսթեր Յունայթեդ» (լուսանկարներ)

Պաշտոնական. Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ», Սանչեսը` «Մանչեսթեր Յունայթեդ» (լուսանկարներ)

«Արսենալի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է Հենրիխ Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի տրանսֆերների փոխանակման մասին։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում, սակայն ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին հայտնվել, որ գործարքը չի ներառելու գումարային փոխհատուցում։

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետների վերաբերյալ միայն նշված է, որ դրանք երկարաժամկետ են:

Լուսանկար

Ավելի վաղ «Mirror»-ը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կազմելու է 200 հազար ֆունտ, իսկ չիլիացունը` 450 հազար: Վերջինս նաև 7,5 միլիոն ֆունտի երաշխավորված պարգևավճար է ստանալու: Այսպիսով, Ալեքսիսը դարձավ Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Սանչեսը խաղալու է 7 համարի մարզաշապիկով:

Լուսանկար

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականից է հանդես եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի ավագը «կարմիր սատանաների» կազմում 13 գոլ է խփել և 11 գոլային փոխանցում կատարել։ Ալեքսիս Սանչեսն «Արսենալին» միացել էր 2014 թվականին։ Չիլիացին «զինագործների» կազմում մասնակցել է 166 հանդիպման, դարձել 80 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում