«Լացիոն» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Կիևոյի» նկատմամբ (տեսանյութ)

«Լացիոն» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Կիևոյի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Լացիոն» հյուրընկալեց «Կիևոյին» և ջախջախիչ հաղթանակ տոնեց․ «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 5։1 հաշվով։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, մեկական անգամ աչքի ընկան Լուիս Ալբերտոն, Բաշտուշը, Նանին, իսկ հյուրերի միակ գոլը գրանցվեց Մանուել Պուչարելիի ակտիվում։

Այս հաղթանակից հետո «արծիվներն» ունեն 43 միավոր (20 խաղ) և զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը, իսկ «Կիևոն» մնաց 22 միավորով՝ 13-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Լացիո» – «Կիևո»՝ 5։1
Գոլերը՝  Ալբերտո 23՛, Միլինկովիչ-Սավիչ 31՛, 68, Բաշտուշ 83՛, Նանի 86՛ – Պուչարելի 25՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում