3 դուբլ և Մոդրիչի գոլը․ «Ռեալը» ջախջախեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

3 դուբլ և Մոդրիչի գոլը․ «Ռեալը» ջախջախեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց հետնապահներից «Դեպորտիվոյին» և վստահ հաղթանակ տոնեց։

Զինեդին Զիդանի սաները բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը, սակայն առաջինը գոլ բաց թողեցին․ 23-րդ րոպեին «Դեպորին» առաջ մղեց Անդրիան Լոպեսը։ Նախքան ընդմիջում «սերուցքայիններն» առաջ անցան հաշվի մեջ․ Մարսելոյի փոխանցումներից հետո աչքի ընկան Նաչոն և Գարեթ Բեյլը։

Երկրորդ կեսում դաշտի տերերը լիովին վերահսկեցին խաղի ընթացքը և 5 գոլ խփեցին։ Նախ դուբլ ձևակերպեց Բեյլը, հետո աչքի ընկավ Լուկա Մոդրիչը, իսկ խորվաթ ֆուտբոլիստի գոլին հաջորդեցին Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը և Նաչոյի երկրորդ գոլը։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 35 միավոր (19 խաղ) և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Դեպորտիվոն» մնաց 16 միավորով՝ 18-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռեալ» – «Դեպորտիվո»՝ 7։1
Գոլերը՝ Նաչո 32՛, 88՛, Բեյլ 42՛, 58՛, Մոդրիչ 68՛, Ռոնալդու 78՛, 84՛ – Լոպես 23՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում