«Australian Open»-ից հետո Նադալը կպահպանի առաջին ռակետի կոչումը

«Australian Open»-ից հետո Նադալը կպահպանի առաջին ռակետի կոչումը

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 6:3, 6:7 (4:7), 6:3, 6:3 հաշվով հաղթել է Դիեգո Շվարցմանին։ Այս հաղթանակի շնորհիվ իսպանացի թենիսիստը մրցաշարի ավարտից հետո կմնա ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում։

Եթե Նադալը պարտվեր նախքան 1/4 եզրափակիչ փուլը, իսկ Ռոջեր Ֆեդերերը պաշտպաներ չեմպիոնությունը, շվեյցարացին կդառնար աշխարհի առաջին ռակետը։ 1/4 եզրափակչի ուղեգիրը նվաճելուց հետո Նադալի ակտիվում 9760 վարկանիշային միավոր կա։ Եթե Ֆեդերերին հաջողվի պաշտպանել չեմպիոնությունը՝ նա կունենա 9605 միավոր։

Հիշեցնենք, որ մարտին Ֆեդերերը ևս 1000 վարկանիշային միավոր պաշտպանելու մարտահրավեր ունի, քանի որ Ինդիան-Ուելսի և Մայամիի «Մասթերսների» գործող չեմպիոնն է, իսկ մրցաշրջանի գրունտային փուլում շվեյցարացին նման «խնդիր» չի ունենա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում