Զիդան․ Ցանկանում եմ՝ երկրպագուներն աջակցեն մեզ ինչպես լավ, այնպես էլ վատ պահերին

Զիդան․ Ցանկանում եմ՝ երկրպագուներն աջակցեն մեզ ինչպես լավ, այնպես էլ վատ պահերին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ հաղթական հանդիպման (7:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Ֆրանսիացի մասնագետը նաև անդրադարձել է Իսկոյին պահեստայինների նստարանին թողնելու որոշմանը և Կարիմ Բենզեմային ուղղված սուլոցներին։

«Մեզ համար շատ լավ հանդիպում էր։ Վերջին խաղերից հետո նման արդյունքի համար պետք է շատ գոհ լինենք։ Ես ուրախ եմ։ Թիմին անհրաժեշտ էր նման հաղթանակ։ Հիմա մեզ դրական արդյունքների շարք է հարկավոր։ Պետք է մտածենք առաջիկա խաղերի մասին։

Ինչո՞ւ էր Իսկոն պահեստայինների թվում․․․ Դուք միշտ տարօրինակ հարցեր եք տալիս։ Իսկոն մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է և կմնա այդպիսին։ Նա շատ խաղերի է մասնակցել։ Կազմ ընտրելը հեշտ չէ, բայց դա իմ աշխատանք է։

Ինչ վերաբերվում է Բենզեմային ուղղված սուլոցներին՝ երկրպագուների նման վերաբերմունքը կարող է ազդել ֆուտբոլիստի վրա։ Ես հասկանում եմ դա։ Պետք է հաղթանակներ տոնենք, որպեսզի նման դեպքեր չլինեն։ Ցանկանում եմ՝ երկրպագուները մեզ աջակցեն ինչպես լավ, այնպես էլ վատ պահերին։ Ես խաղացել եմ «Սանտյագո Բեռնաբեուում» և գիտեմ՝ ինչ են նշանակում սուլոցները»,- Զիդանի խոսքերը մեջբերված են «AS.com»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում