«Լիոնը» հաղթեց ՊՍԺ-ին և բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ)

«Լիոնը» հաղթեց ՊՍԺ-ին և բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվեց «Լիոնին» և պարտություն կրեց։

«Ստադ դե Լյումեր» մարզադաշտում կայացած հանդիպման արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Նաբիլ Ֆեկիրը։ Խաղակեսին ավելացված երրորդ րոպեին Լեյվին Կուրզավան վերականգնեց հավասարությունը։ Երկրորդ կեսի մեծ մասը փարիզյան թիմն անցկացրեց 10 հոգով․ 57-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Դանի Ալվեսը։ Չնայած թվային առավելությանը՝ «Լիոնը» միայն 94-րդ րոպեին հաղթանակի հասավ․ վերջնական հաշիվը ձևակերպեց Մեմֆիս Դեպայը։

Այժմ «Պարի Սեն Ժերմենն» ունի 56 միավոր, իսկ «Լիոնն» այս հաղթանակի շնորհիվ բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ 48 միավոր։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում