Ռոնալդուի կատակը. Մեսսին վատ ֆուտբոլիստ է (տեսանյութ)

Ռոնալդուի կատակը. Մեսսին վատ ֆուտբոլիստ է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Դեպորտիվոյի» դեմ խաղից (7:1) առաջ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և մադրիդցիների ակադեմիայի երեխաներից մեկի միջև հետաքրքիր խոսակցություն է տեղի ունեցել: Այդ մասին գրում է marca.com-ը:

«Սանտյագո Բերնաբեուի» թունելում երեխան Կրիշտիանուին ասել է. «Ինձ համար դու աշխարհում լավագույնն ես, իսկ Մեսսին…»: Պորտուգալացին որոշել է կատակով ավարտի նախադասությունը. «Իսկ Մեսսին վատ ֆուտբոլիստ է»:

Այդ խոսակցությանը միջամտել է մեկ այլ երեխա, ով արգենտինացուն անվանել է աշխարհի ամենավատ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ լավագույն խաղացողի համար պայքարում Մեսսիի ու Ռոնալդուի մրցակցությունը շարունակվում է արդեն 10 տարի: Այս ընթացքում երկու ֆուտբոլիստներն էլ 5-ական «Ոսկե գնդակ» են նվաճել:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում