Լևոն Արոնյանը կմասնակցի բարձրակարգ մրցաշարի

Լևոն Արոնյանը կմասնակցի բարձրակարգ մրցաշարի

Հունվարի 23-ից փետրվարի 1-ը Ջիբրալթարում կանցկացվի «Tradewise Chess Festival» շախմատի ավանդական փառատոնը:

Գլխավոր մրցաշարում (շվեյցարական մրցակարգ, 10 տուր) հանդես կգա նաև Լևոն Արոնյանը, – գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մասնակիցների շարքում են հայտնի շախմատիստներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դավիթ Նավարան (Չեխիա), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ այլք:

Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը պատրաստվում է այս տարի կայանալիք Հավակնորդների մրցաշարին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում