«Չելսին» ու «Ռոման» 2 տրանսֆեր են համաձայնեցրել

«Չելսին» ու «Ռոման» 2 տրանսֆեր են համաձայնեցրել

«Չելսին» ու «Ռոման» համաձայնության են հասել իտալական ակումբի երկու ֆուտբոլիստներ` հարձակվող Էդին Ջեկոյի ու ձախ պաշտպան Էմերսոն դոս Սանթոսի տրանսֆերների շուրջ:

Gianlucadimarzio.com-ից տեղեկանում ենք, որ երկու խաղացողների համար վճարվելու է 50 միլիոն եվրո, իսկ ևս 10 միլիոն նախատեսված է լինելու որպես հավելավճար: Լոնդոնյան ու հռոմեական ակումբներին մնում է պայմանավորվել գումարի վճարման ժամանակագրության, ինչպես նաև պարգևավճարների եղանակների շուրջ:

23-ամյա բրազիլացին արդեն «կապույտների» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: Բոսնիացու գործակալը մեկնել է Լոնդոն, որտեղ պետք է հստակեցվեն համաձայնագրի վերջին կետերը:

Հիշեցնենք, որ Ջեկոն նախկինում խաղացել է Անգլիայում, երբ հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում