«Բավարիայի» աննախադեպ առավելությունը
22/01/2018 16:41
Նմանատիպ
Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթել է «Վերդերին»:
Այդ հաղթանակից հետո մյունխենցիները վաստակել են 47 միավոր: Այժմ Յուպ Հայնկեսի թիմի առավելությունը մոտակա հետապնդողներ «Բայերի», «Շալկեի», «Լեյպցիգի» ու Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» նկատմամբ կազմում է 16 միավոր:
Թվիթերյան վիճակագրական «Gracenote Live»-ը տեղեկացնում է, որ Բունդեսլիգայի պատմության ընթացքում 19-րդ տուրից հետո երբեք առաջատարի ու երկրորդ տեղի թիմի միջև տարբերությունը 16 միավորի չէր հասել:
Ուշագրավ է, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում պայքարից դուրս է միայն չեմպիոնի հարցը: Եվրագավաթի ուղեգրի համար համառ պայքար է ընթանում: Երկրորդ ու յոթերորդ տեղերը զբաղեցնող թիմերին բաժանում է ընդամենը 1 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում