Հայկ Մարտիրոսյանը 17 տարեկանում դարձավ Հայաստանի չեմպիոն (կատարված քայլեր)

Հայկ Մարտիրոսյանը 17 տարեկանում դարձավ Հայաստանի չեմպիոն (կատարված քայլեր)

Երևանի Շախմատի տանը ավարտվել է Հայաստանի առաջնությունը: Վերջին` 11-րդ տուրում առաջատար Հայկ Մարտիրոսյանը (6 միավոր) սպիտակ խաղաքարերով մրցել է երկրորդ տեղը զբաղեցնող Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:

17-ամյա գրոսմայստերին բավարար է եղել ոչ-ոքի խաղալ, որպեսզի ապահովի չեմպիոնի կոչումը: Որոշիչ պարտիան ավարտվել է 30 քայլ հետո: Մարտիրոսյանը, ունենալով նախընտրելի դիրք, ռիսկի չի դիմել և համաձայնել է ոչ-ոքիին:

Այսպիսով, Հայկ Մարտիրասյանը 7 միավորով առաջին անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն: Նա իրավունք ստացավ ընդգրկվելու Հայաստանի ազգային հավաքականում:

Կատարված քայլեր

Երկրորդ տեղը գրավել է Ռոբերտ Հովհաննիսյանը (6,5 միավոր), իսկ եռյակը եզրափակել է Արման Փաշիկյանը (6): 2017 թվականի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն անհաջող ելույթ է ունեցել և գրավել է 10-րդ տեղը (3,5):

Հետևեք մեզ նաև Telegram-ում