Պաշտոնական. Ռոբինյոն վերադարձել է եվրոպական ֆուտբոլ

Պաշտոնական. Ռոբինյոն վերադարձել է եվրոպական ֆուտբոլ

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբինյոն վերադարձել է Եվրոպա: 33-ամյա խաղացողը դառնալու է «Սիվասփորի» ֆուտբոլիստ: Այդ մասին գրում է թուրքական ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Առաջիկա ժամանակահատվածում Ռոբինյոն ժամանելու է Թուրքիա, որտեղ պայմանագիր կկնքի իր նոր թիմի հետ:

Անվանի բրազիլացին եվրոպական ֆուտբոլից հեռացել էր 2014 թվականին: Մինչև այդ նա խաղացել է Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթի» և «Միլանի» կազմում: Նրա վերջին թիմը «Ատլետիկո Մինեյրոն» էր:

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերին Ռոբինյոն Միլանի դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Նրան մեղադրել են խմբակային բռնաբարության մեջ, սակայն բրազիլացին հերքում է իր մեղքը: Նա մտադիր է բողոքարկել  այդ որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում