Մոուրինյու. Չենք մոռանա Մխիթարյանին

Մոուրինյու. Չենք մոռանա Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի ու Ալեքսիս Սանչեսի տրանսֆերների փոխանակումը: Այդ գործարքի արդյունքում Հենրիխը տեղափոխվել է «Արսենալ», իսկ չիլիացին` ՄՅՈւ:

«Ալեքսիսը հարձակվողական ոճի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա կհամալրի մեր տաղանդավոր ու երիտասարդ հարձակման գիծը: Սանչեսը մեր ակումբին կփոխանցի անհրաժեշտ ամբիցիաներ, դրայվ ու անհատականություն: Երկրպագուները հպարտանալու են ակումբով:

Նաև ցանկանում եմ հաջողություն ու երջանկություն մաղթել Հենրիխ Մխիթարյանին: Վստահ եմ` նրա մոտ ամեն ինչ լավ կստացվի: Չեն մոռանա Միկիին, հատկապես Եվրոպա լիգայում մեր չեմպիոնությունում ունեցած ներդրման համար»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում