«Բորուսսիան» մերժել է «Արսենալի» երկրորդ առաջարկը

«Բորուսսիան» մերժել է «Արսենալի» երկրորդ առաջարկը

«Արսենալը» շարունակում է փորձեր կատարել հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը գնելու համար: Kicker.de-ն գրում է, որ «զինագործները» 60 միլիոն եվրո են առաջարկել գաբոնցու համար, սակայն դորտմունդցիները մերժել են նաև այդ առաջարկը:

Դրանից առաջ լոնդոնցիները պատրաստակամություն էին հայտնել 50 միլիոն վճարել: Այդ տեղեկությունը հաստատել էր նաև գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն: Աղբյուրը նշում է, որ «Բորուսսիան» իր ռմբարկուի համար 70 միլիոն եվրո է պահանջում:

Ավելի վաղ հայտնի է դարձել , որ 28-ամյա ֆուտբոլիստն անգլիացիների հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը: Տեղափոխության դեպքում նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 10 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում