Զլատանի հրաժեշտի խոսքերը Մխիթարյանին. Հաջողությունը քեզ հարկավոր չէ (լուսանկար)

Զլատանի հրաժեշտի խոսքերը Մխիթարյանին. Հաջողությունը քեզ հարկավոր չէ (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրաժեշտ է տվել Հենրիխ Մխիթարյանին, ով երեկ տեղափոխվել է «Արսենալ»:

«Հաջողությունը քեզ հարկավոր չէ: Պարզապես վայելիր քո խաղը»,- Ինստագրամի իր էջում գրել է շվեդը:

Հենրիխն ու Զլատանը 2016 թվականի ամռանը միաժամանակ են տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և անմիջապես լավ հարբերություններ հաստատել: Նրանց միավորել է Մինո Ռայոլան, ով այդ ֆուտբոլիստների գործակալն է:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերը փոխանակվել է Ալեքսիս Սանչեսինի հետ:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում