Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ղազախստանի առաջնություն (լուսանկար)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ղազախստանի առաջնություն (լուսանկար)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը ելույթները շարունակելու է Ղազախստանում: Այդ մասին հայտնում է «Legal Sport» գործակալությունը, որը ներկայացնում է 27-ամյա ֆուտբոլիստի շահերը:

Մալաքյանը պայմանագիր է կնքել «Ժետիսու» ակումբի հետ: Համաձայնագրի ժամկետի մասին տեղեկություն նշված չէ:

Հայ ֆուտբոլիստը 2016 թվականից հանդես էր գալիս ուկրիանական «Ստալի» կազմում: Ուկրաինայի ընթացիկ առաջնության 17 խաղում նա 4 գոլ է խփել:

Ղազախստանի առաջիկա առաջնությունում «Ժետիսուն» հանդես կգա Բարձրագույն խմբում, որի իրավունքը ձեռք է բերել նախորդ մրցաշրջանի արդյունքներով:

Լուսանկար

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում