Պաշտոնական. Լասանա Դիարան` ՊՍԺ-ի ֆուտբոլիստ (լուսանկարներ)
23/01/2018 22:25
Նմանատիպ
Անվանի կիսապաշտպան Լասանա Դիարան տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»: Փարիզցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 1,5 տարվա պայմանագիր:
Ֆրանսիացին մայրաքաղաքային ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Նա դեկտեմբերին խզել էր «Ալ Ջազիրայի» հետ պայմանագիրը: Դիարան հանդես է գալու 19 համարի մարզաշապիկով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լասանային հրավիրելու պատճառը դարձել է Տյագո Մոտայի վնասվածքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում