Ազգերի լիգա. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները (լուսանկար)

Ազգերի լիգա. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները (լուսանկար)

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D դիվիզիոնի 4-րդ խմբում:

Արթուր Պետրոսյանի թիմի մրցակիցներն են դարձել Մակեդոնիայի, Լիխտեյնշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականները։ Հանդիպումները կայանալու են սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում:

Խմբային փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանի ընտրանին դուրս կգա D դիվիզիոնի փլեյ-օֆֆ, որը հաղթելու դեպքում կնվաճի Եվրո-2020-ի ուղեգիր:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում