Ջեկոն տեղափոխվում է «Չելսի»

Ջեկոն տեղափոխվում է «Չելսի»

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն «Չելսիի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:

«Corriere dello Sport»-ից տեղեկանում ենք, որ բոսնիացին երկարաժամկետ պայմանագիր է կնքելու լոնդոնցիների հետ: Նա տարեկան ստանալու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 8 միլիոն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ «կապույտները» «գայլերի» հետ համաձայնեցրել էին Ջեկոյի ու ձախ պաշտպան Էմերսոն Պալմերիի տրանսֆերները: Երկու ֆուտբոլիստների գործարքը կազմելու է 50 միլիոն եվրո: Նախատեսված է լինելու նաև 10 միլիոնի պարգևավճար:

Բրազիլացին ավելի շուտ էր «Չելսիի» հետ պայմանավորվել անձնական համաձայնագրի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում