Հայ բռնցքամարտիկներն առաջին հավաքն են անցկացրել

Հայ բռնցքամարտիկներն առաջին հավաքն են անցկացրել

Հայ բռնցքամարտիկներն ավարտեցին տարվա առաջին ուսումնամարզական հավաքը: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հունվարի 11-23-ը Ծաղկաձորում տեղի ունեցած հավաքին մասնակցում էին 26 բռնցքամարտիկ:

Հայ մարզիկները նախապատրաստվում են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Ստրանջայի հեղինակավոր միջազգային մրցաշարին: Այն մեկնարկելու է փետրվարի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում