«Australian Open». Հայտնի են կանանց եզրափակչի մասնակիցները (տեսանյութ)

«Australian Open». Հայտնի են կանանց եզրափակչի մասնակիցները (տեսանյութ)

Այսօր հայտնի են դարձել Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակչի մասնակիցները: Չեմպիոնի կոչումը վիճարկելու են աշխարհի առաջին ու երկրորդ թենիսիստուհիներ Սիմոնա Հալեպն ու Կարոլին Վոզնյացկին:

Հալեպն այսօր գերծանր պայքարում առավելության է հասել նախկին չեմպիոնուհի Անժելիկա Կերբերի նկատմամբ: Գրանցվել է 6:3, 4:6, 9:7 հաշիվը: Հանդիպման ընթացքում ռումինուհին 9 բրեյք է կատարել (22 հնարավորինից), իսկ գերմանուհին` 7 (7-ից):

Տեսանյութ

Վոզնյացկին 6:3, 7:6 (2) հաշվով պարտության է մատնել Էլիզա Մերտենսին: Դանիացին երկու անգամ է շահել մրցակցի մատուցումը, իսկ սեփական զիջել է մեկ անգամ:

Տեսանյութ

Հատկանշական է, որ Հալեպն ու Վոզնյացկին իրենց կարիերաների ընթացքում առաջին անգամ են կխաղան «Australian Open»-ի եզրափակչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում