«Australian Open». Լուրջ քայլ առաջին չեմպիոնության համար (տեսանյութ)

«Australian Open». Լուրջ քայլ առաջին չեմպիոնության համար (տեսանյութ)

Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարում կայացել է կիսաեզրափակչի առաջին խաղը: Մարին Չիլիչը մրցել է Կայլ Էդմունդի հետ ու 6:2, 7:6 (4), 6:2 հաշվով վստահ հաղթանակ տոնել:

Խորվաթը 4 բրեյք է կատարել, իսկ բրիտանացին` 0: Ավելին, Էդtումդը միայն առաջին գեյմում է բրեք-փոինթ ունեցել: Մնացած ժամանակ Չիլիչի մատուցումներն անկասելի են եղել:

Նախկինում նրանց միջև անհատական հաղթանակների արդյունքը 1:1 էր:

29-ամյա թենիսիստն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ մտավ «Australian Open»-ի  եզրափակիչ: Նրա մրցակիցն է դառնալու Ռոջեր Ֆեդերեր – Հյոն Չոն զույգի հաղթողը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում