Պաշտոնական․ Ժոզե Մոուրինյուն երկարաձգել է պայմանագիրը (լուսանկար)

Պաշտոնական․ Ժոզե Մոուրինյուն երկարաձգել է պայմանագիրը (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը։ Պորտուգալացի մասնագետի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը և ներառում է ևս մեկ տարով երկարաձգելու կետ։ Գործարքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվում։

Հիշեցնենք, որ Մոուրինյուն գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը» 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ «կարմիր սատանաները» դարձել են Անգլիական լիգայի գավաթակիր և Եվրոպա լիգայի գավաթակիր։ 

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում