«Բորուսսիան» կարող է սառեցնել Օբամեյանգի տրանսֆերի շուրջ բանակցությունները

«Բորուսսիան» կարող է սառեցնել Օբամեյանգի տրանսֆերի շուրջ բանակցությունները

Դորտմունդի «Բորուսսիայի» ղեկավարությունը կարող է հրաժարվել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի՝ «Արսենալ» տեղափոխության համար բանակցություններից։

«Kicker»-ը հաղորդում է, որ «Բորուսսիային» դուր չի գալիս «Արսենալի» գործելաոճը։ Դորտմունդյան ակումբն Օբամեյանգի տրանսֆերի համար 70 միլիոն եվրո է պահանջում և չի պատրաստվում զիջումների գնալ։ «Արսենալն» արդեն երկու առաջարկ է կատարել․ «զինագործները» նախ 45 միլիոն եվրո են առաջարկել և 5 միլիոն եվրո պարգևավճարներ՝ ֆուտբոլիստի հնարավոր հաջողությունների դեպքում, ապա ոչ էականորեն բարձրացրել են առաջարկը։ «Բորուսսիան» երկու անգամ մերժել է և պատրաստ է սառեցնել բանակցային գործընթացը, եթե լոնդոնյան ակումբը հստակ քայլեր չկատարի։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում խփել է 21 գոլ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում