Պաշտոնական. Սուբոտիչը 10 տարի անց հեռացավ «Բորուսսիայից» (լուսանկար)

Պաշտոնական. Սուբոտիչը 10 տարի անց հեռացավ «Բորուսսիայից» (լուսանկար)

Դորտմունդի «Բորուսսիայի» պաշտպան Նևեն Սուբոտիչը վերջնականապես հեռացել է ակումբից: Սերբը դարձել է «Սենտ Էտիենի» ֆուտբոլիստ,- գրում է վերջինիս պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 2,5 տարվա պայմանագիր:

Սուբոտիչը «Բորուսսիայի» կազմում էր հանդես գալիս 2008 թվականից: Նախորդ մրցաշրջանում նա վարձակալությամբ խաղացել է «Քյոլնում»:

Սերբը դորտմունդցիների կազմում 263 հանդիպման է մասնակցել ու 18 գոլ խփել: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է ընդամենը 5 խաղ:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում