Ջեկոյի ու Էմերսոնի` «Չելսի» տեղափոխությունը խափանման եզրին է

Ջեկոյի ու Էմերսոնի` «Չելսի» տեղափոխությունը խափանման եզրին է

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ու ձախ պաշտպան Էմերսոնի հնարավոր տրանսֆերը «Չելսի» խափանման եզրին է: Այդ մասին տեղեկանում ենք «Premium Sport»-ից:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ իտալական ակումբը համաձայն է 50 միլիոն եվրոյի դիմաց (ևս 10 միլիոնի պարգևավճար) բաց թողնել ֆուտբոլիստներին, սակայն «գայլերի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին հայտարարել է, որ ստացած առաջարկը չի գոհացնում իրենց, ուստի չեն ցանկանում բաց թողնել բոսնիացի հարձակվողին: Վերջինս 2 օր առաջ «Սամպդորիայի» դեմ կայացած խաղում հռոմեացիներին փրկել է պարտությունից (1:1):

Մեծ է հավանականությունը, որ Ջեկոյի տրանսֆերի խափանումը կազդի նաև էմերսոնի շուրջ բանակցությունների վրա: Աղբյուրը նշում է, որ «Չելսին» սկսել է այդ դիրքերն ամրապնդելու համար այլ ֆուտբոլիստներ դիտարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում