Ժոաու Մարիուն մրցաշրջանի երկրորդ կեսը կանցկացնի ԱՊԼ-ում (լուսանկար)

Ժոաու Մարիուն մրցաշրջանի երկրորդ կեսը կանցկացնի ԱՊԼ-ում (լուսանկար)

«Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն կարիերան շարունակելու է «Վեսթ Հեմում»: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կես տարով վարձակալել է 25-ամյա ֆուտբոլիստին: Պորտուգալացին «մրճահարների» կազմում հանդես է գալու 18 համարի մարզաշապիկով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարիուի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Կիսապաշտպանը «Ինտերից» հեռանալու որոշում է կայացրել, որպեսզի Աշխարհի առաջնությունից առաջ բավարար խաղաժամանակ ստանա:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը Մարիուի տրանսֆերի դիմաց «Ինտերը» 40 միլիոն եվրո է վճարել «Սպորտինգին»:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում