Ցորկ․ «Արսենալը» մի քանի առաջարկ է կատարել և մերժվել

Ցորկ․ «Արսենալը» մի քանի առաջարկ է կատարել և մերժվել

Դորտմունդի «Բորուսսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը խոսել է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի՝ «Արսենալ» տեղափոխության շուրջ բանակցությունների մասին։ Ցորկը տեղեկացրել է՝ եթե լոնդոնյան ակումբը չբավարարի պահանջները, Օբամեյանգը կմնա «Բորուսսիայում» մինչև ամառ։

-Մենք պատրաստ ենք վաճառել տրանսֆերը, բայց միայն մեկ դեպքում՝ եթե մեր բոլոր պահանջները բավարարվեն։ «Արսենալն» արդեն մի քանի առաջարկ է կատարել, և դրանք մերժվել են։ Եթե առաջարկը մեր պահանջներին համապատասխան լինի, տրանսֆերը կկայանա, իսկ եթե ոչ՝ Օբամեյանգը մինչև ամառ Դորտմունդում կմնա։ Նրա ընտանիքը ևս մասնակցում է բանակցություններին,- Ցորկի խոսքը փոխանցում է «Բորուսսիայի» մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բորուսսիան» Օբամեյանգի տրանսֆերի համար 70 միլիոն եվրո է պահանջում, իսկ «Արսենալը» դեռ պատրաստ չէ այդքան գումար վճարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում