Անգլիայի գավաթ․ «Վեսթ Բրոմվիչը» պայքարից դուրս թողեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթ․ «Վեսթ Բրոմվիչը» պայքարից դուրս թողեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2։3 հաշվով պարտվեց «Վեսթ Բրոմվիչին» և զրկվեց տիտղոսի համար պայքարը շարունակելու հնարավորությունից։

Հաշիվը 5-րդ րոպեին բացեց Ռոբերտո Ֆիրմինոն։ Ընդամենը 2 րոպե անց Ջեյ Ռոդրիգեսը վերականգնեց հավասարությունը, իսկ 11-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։ 27-րդ րոպեին Ֆիրմինոն երկրորդ գոլը խփելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց տուգանայինը։ Խաղակեսի վերջնամասում Ժոել Մատիպը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Երկրորդ կեսում Յուրգեն Կլոպի սաներին հաջողվեց միայն մեկ գոլ խփել․ 78-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Մոհամեդ Սալահը։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում