Արտագնա խաղում «Լացիոն» պարտվեց «Միլանին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Լացիոն» պարտվեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալեց «Լացիոյին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Բոլոր գոլերն արաձնագրվեցին առաջին կեսում։ Հաշիվը բացվեց 15-րդ րոպեին, երբ Հական Չալխանողլու՝ տուգանային հարվածից փոխանցումը գոլով եզրափակեց Պատրիկ Կուտրոնեն։ «Արծիվները» բավականին արագ վերականգնեցին հավասարությունը՝ 20-րդ րոպեին Լուկաս Լեյվայի հաշվենկատ փոխանցումից հետո աչքի ընկավ Ադամ Մարուշիչը։ Խաղակեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, Դավիդե Կալաբրիան գնդակը հասցեագրեց Ջակոմո Բոնավենտուրային, ով էլ դարձավ հաղթական գոլի հեղինակ։

Այժմ «Միլանն» ունի 34 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Լացիոն» մնաց 46 միավորով 3-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում