«Բորուսսիան» ընդունելու է «Արսենալի» առաջարկը, բայց…

«Բորուսսիան» ընդունելու է «Արսենալի» առաջարկը, բայց…

Դորտմունդի «Բորուսսիան» որոշել է ընդունել հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի շուրջ «Արսնեալի» երրորդ առաջարկը: «Kicker»-ը հայտնում է, որ գործարքը կազմելու է 63 միլիոն եվրո: Նախկինում լոնդոնցիներն առաջարկել էին 50 և 60 միլիոն:

Գերմանական ակումբը բաց կթողնի գաբոնցուն, երբ նրան փոխարինող գտնի: «Բորուսսիան» մտադիր է ձեռք բերել «Քյոլնի» հարձակվող Անտոնի Մոդեստին, ով վարձավճարով հանդես է գալիս չինական «Տյանցզին Ցյուանցզյանում»: Մեկ այլ հավանական տարբերակ է համարվում «զինագործների» հարձակվող Օլիվյե Ժիրուն: 

Եթե Օբամեյանգը տեղափոխվի «Արսենալ», ապա կդառնա այդ ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Ներկայիս ռեկորդը պատկանում է Ալեքսանդր Լակազետին, ում համար կես տարի առաջ վճարվել է 53 միլիոն եվրո, իսկ ևս 7 միլիոն նախատեսված է եղել որպես հավելաճար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում